ԱՄՆ-ն պատրաստ չէ հետևել իսլամական երկրների կոչին՝ դադարեցնելու զենքի մատակարարումներն Իսրայելին

ԱՄՆ-ն պատրաստ չէ հետևել իսլամական երկրների կոչին՝ դադարեցնելու զենքի մատակարարումներն Իսրայելին

Միացյալ Նահանգները պատրաստ չէ հետևել իսլամական երկրների կոչին՝ դադարեցնելու զենքի մատակարարումներն Իսրայելին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Ոչ: Դա քայլ է, որին մենք պատրաստ չենք: Ավելին՝ ներկայումս Կոնգրեսի քննարկմանն է հանձնվել դիմումը, որը, հուսով ենք, արագ ընթացք կստանա և որը ենթադրում է լրացուցիչ օգնության տրամադրում Իսրայելին, ինչպես նաև Ուկրաինային», – նշել է Միլլերը՝ պատասխանելով հարցին՝ պատրաստ է արդյոք ԱՄՆ-ն դադարեցնել զենքի մատակարարումը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի կոչից հետո։

Պատասխանելով հարցին՝ նախատեսում է արդյոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հանդիպել վերջերս Չինաստան այցելած մահմեդական երկրների պատվիրակության անդամների հետ՝ Պետդեպի խոսնակը հայտարարել է, որ կոնկրետ ժամանակացույց չկա, սակայն կողմերի փոխգործակցությունը շարունակվում է։

«Չինաստան մեկնած նախարարներն այն մարդիկ են, որոնց հետ նա բազմաթիվ առիթներով հանդիպել է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում և բազմիցս հեռախոսազրույցներ է ունեցել: Մենք կշարունակենք համագործակցել նրանց հետ և՛ այստեղ, և՛ տարածաշրջանում։ Կարելի է ակնկալել, որ պետքարտուղարի այցերը տարածաշրջան դեռ ավարտված չեն»,- նշել է պաշտոնյան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում