Տեղի են ունեցել սահմանային օրինախախտումներ Ադրբեջանի հարավում
Նմանատիպ
Իրան-ադրբեջանական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել, սահմանախախտները դիմել են փախուստի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, հայտնել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը։
Անցած երկուշաբթի երեկոյան Ադրբեջանի Բեյլագան շրջանի Ամիրզեյդլի գյուղի մոտ գտնվող Հորադիզ սահմանապահ ջոկատի սահմանապահ դիրքի պաշտոնական տարածքում երկու անհայտ անձինք փորձել են խախտել պետական սահմանը Իրանից։ Սահմանապահները երկու խախտողների մոտ էլ զենք են նկատել, որոնցից մեկի մոտ ծանր բեռ է եղել։ Սահմանախախտները չեն ենթարկվել ադրբեջանական սահմանապահ զորքերի՝ կանգ առնելու հրամանին և կրակ են բացել հրաձգային զինատեսակներից, այնուհետև լքել բեռը և, օգտվելով եղանակային անբարենպաստ պայմաններից և տեղանքի դժվարությունից, հետ են փախչել Իրանի տարածք։
Դեպքի վայրում լքված բեռը զննելիս սահմանապահները հայտնաբերել և առգրավել են ավելի քան 95 կգ կշռով թմրանյութ (10,1 կգ մետամֆետամին և 85 կգ ափիոն):
Ադրբեջանի սահմանապահ վարչությունից հայտնում են, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են սահմանն ապօրինի հատելու փորձի, թմրանյութերի մաքսանենգության և կրակ բացելու դեպքի առթիվ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում