Ֆրանսիան Հայաստանին վաճառել է ոչ պիտանի «Բաստիոններ»․ Զախարովա

Ֆրանսիան Հայաստանին վաճառել է ոչ պիտանի «Բաստիոններ»․ Զախարովա

Ուկրաինայում ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները բավականին ցածր արդյունավետություն են ցուցաբերել իրական մարտական գործողությունների պայմաններում։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին, որը վերաբերում էր ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե ՀՀ իշխանություններին լիովին բավարարում է Ֆրանսիայի մատակարարած սպառազինությունը։

Զախարովան, անդրադառնալով հարցին, միամիտ է անվանել ֆրանսիական զրահամեքենաների վրա, այսպես ասած, հույսը դնելը։

«Եթե պարզապես հրապարակներում ցուցադրելու համար է, միգուցե իմաստ կա, բայց եթե արդյունավետության մասին խոսենք, կարող են գալ, մեր զինվորականները պատմել։ Պարզապես Ֆրանսիան Հայաստանին վաճառել է ոչ պիտանի մի բան, որը Փարիզը չի կարողացել իրացնել այլ ուղղություններում»,- նշել է Զախարովան։

Զախարովայի համար առեղծված է, թե ինչպես կարող է դա նպաստել Հայաստանի սուվերեն տարածքի պաշտպանությանը։ Նա նաև շեշտել է, որ ռազմական տեխնիկայի նման «սոլյանկան» երբևէ չի նպաստել երկրի պաշտպանունակության բարձրացմանը։

Նշենք, որ «Բաստիոն» զրահամեքենաների մատակարարման մասին տեղեկատվությունը բաց աղբյուրներում սկսել է շրջանառվել դեռևս այս տարվա մայիս–հունիս ամիսներին։

Ավելի ուշ ֆրանսիական Ouest-France-ը գրեց, որ Հայաստան մատակարարվող ֆրանսիական զրահափոխադրիչներն ի սկզբանե նախատեսված են եղել Ուկրաինայի համար, բայց Կիևում դրանք համարվել են հրետանային կրակից և հակատանկային հրթիռներից վատ պաշտպանված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում