Ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում Շուշիի պատմական գերեզմանատան միջով․ Caucasus Heritage Watch

Ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում Շուշիի պատմական գերեզմանատան միջով․ Caucasus Heritage Watch

Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ահազանգում է, որ հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես Երևանյան դարպասների մոտի գերեզմանոց։

Համապատասխան արբանյակային կադրերը հրապարակվել են կազմակերպության X-ի միկրոբլոգում։

Ինչպես նշված է գրառման մեջ, խիտ անտառը ծածկում է գերեզմանոցը, ուստի դրա սահաները տեղորոշելու համար կազմակերպությունը կիրառել է Շուշիի մասին հրապարակումներն ու քարտեզները։ Ծառերի միջև կա առնվազն 78 տապանաքար հայերեն տապանագրերով, որոնք թվագրվում են 1802-1913 թվավականներին։ Դեռևս հայտնի չէ, թե դրանցից քանիսն են վնասվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում