ՀՀ կառավարությունը սկսել է վճարել ԼՂ ուսանողների վարձավճարները
23/11/2023 13:46
Նմանատիպ
ՀՀ կառավարությունը սկսել է վճարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների վարձավճարները։ Տեղեկությունը կառավարության նիստում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Բուհական մակարդակում ԼՂ–ից բռնի տեղահանված 1836 ուսանողի 2023–24 թթ. ուսումնական տարվա 1–ին կիսամյակի ուսման վարձի չափով կրթաթոշակ ենք հատկացնում, որը կազմում է շուրջ 440 մլն դրամ»,– նշել է նախարարը։
Նա ավելացրել է, որ 402 մլն դրամ գումար են հատկացնում նաև քոլեջների 2 524 ուսանողի համար։
«Այս բոլոր ուսանողներն արդեն իսկ ընդգրկված են ուսումնական գործընթացու»,– ասել է Անդրեասյանը։
Ըստ նրա` եթե մինչև հիմա դեռ կան ուսանողներ, որոնք ընդգրկված չեն ուսումնական որևիցե հաստատությունում, ապա նրանց տվյալներն ընթացքում ևս կմշակվեն ու կներառվեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում