Նեթանյահուն արյունոտ ձեռքերով մանկասպան է․ Հուլուսի Աքար

Նեթանյահուն արյունոտ ձեռքերով մանկասպան է․ Հուլուսի Աքար

Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը, ով ներկայումս զբաղեցնում է Թուրքիայի խորհրդարանի պաշտպանական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, անդրադարձել է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը:

Մասնավորապես Աքարը ելույթ է ունեցել Թուրքիայի արևտյան հատվածում գտնվող Այդըն քաղաքի Ադնան Մենդերեսի անվան համալսարանի (ADÜ) 2023-24 ակադեմիական տարվան նվիրված միջոցառմանը:

Աքարը նախ նշել է, որ այն ինչ տեղի է ունենում Պաղեստինի Գազայի հատվածում դա պատերազմ չէ, ապա ասել.

«Գազայում տեղի ունեցողը պատերազմ մի՛ անվանեք: Դա կոտարած է, ցեղասպանություն, վայրենություն և բարբարոսություն: Հիվանդանոցին հարվածելը ցույց տվեց, որ իրավունքի ուժն ու հումանիզմը վերջացել է»:

Նա, շարունակելով Իսրայելի գործողություններին ուղղված խիստ քննադատական հռետորաբանությունը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին անվանել է «մանկասպան»:

«Նեթնյահուն այրունոտ ձեռքերով մանկասպան է»,- ասել է Աքարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում