Իրանական գիտելիքահենք ընկերությունները ստեղծել են ռեակտիվ ինքնաթիռ

Իրանական գիտելիքահենք ընկերությունները ստեղծել են ռեակտիվ ինքնաթիռ

Իրանական գիտելիքահենք ընկերությունների կողմից արտադրվել է «Յասին» կոչվող ռազմաուսումնական ռեակտիվ ինքնաթիռ, որի առաջին թռիչքը տեղի է ունեցել այսօր։ Այս մասին հայտնում է Իրանի հայերեն ռադիոժամը։

«Յասին» ինքնաթիռը ունի երեք արտաքին դիրք՝ ռումբեր տեղափոխելու և վառելիքի արտաքին բաք։ Այս կերպ «Յասին» ինքնաթիռը կկարողանա օգտագործել օպտիկական ուղղորդմամբ բոլոր տեսակի զենքեր, ջերմային և այլ զինատեսակներ, որոնք ռադարային և լազերային ուղղորդում չեն պահանջում։

Յասինի քաշը 5.5 տոննա է և կարող է թռչել մինչև 1200 կիլոմետր։ Թևի դիզայնը թույլ է տալիս ինքնաթիռին վայրէջք կատարել և թռիչք կատարել առնվազն 200 կմ/ժ արագությամբ: Այս ինքնաթիռի երկարությունը 12 մետր է, իսկ բարձրությունը՝ 4 մետր։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում