Նոյեմբերի 24-ին Գազայում հումանիտար հրադադար կհաստատվի

Նոյեմբերի 24-ին Գազայում հումանիտար հրադադար կհաստատվի

Նոյեմբերի 24-ին` ժամը 7:00-ին, Գազայի հատվածում հումանիտար հրադադար կհաստատվի։ Տեղեկությունը հայտնում է Կատարի ԱԳՆ-ն:

ՀԱՄԱՍ–ը իսրայելցի պատանդների առաջին խմբին` 13 կանայք և երեխաներ, կփոխանցի Երևանի ժամանակով 18:00-ին:

Կատարի ԱԳՆ–ն նաև նշել է, որ դադարեցրել է շփումները հրադադարի բոլոր կողմերի և միջնորդների հետ, ազատ արձակվածների ցուցակները պատրաստ են։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Գազայի հատվածում հումանիտար հրադադար կհետաձգվի մինչև նոյեմբերի 24-ը, թեև նախատեսվում էր նոյեմբերի 23-ին: CNN -ի աղբյուրը հայտնել էր, որ հետաձգման պատճառն այն է, որ Իսրայելը դեռ չի ստացել պատանդների անունները, որոնց պետք է ազատ արձակի ՀԱՄԱՍ-ը:

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչներն ասել են, որ այդ գործընթացը բարդ է և մի քանի փուլով է ընթանում։

Նշենք, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը համաձայնագիր են կնքել Գազայի հատվածում չորսօրյա հրադադարի մասին, որպեսզի 50 իսրայելցի պատանդներին փոխանակեն իսրայելական բանտերում գտնվող 150 պաղեստինցի կանանց ու երեխաների հետ։ Միջնորդի դերում Կարմիր խաչն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում