Ստորագրվել է ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագման համաձայնագիրը
Նմանատիպ
Ստորագրվել է ԵԱՏՄ-ից ապրանքների ծագման որոշման միասնական համակարգի մասին համաձայնագիրը։ Այս մասին ասվում է ԵՏՀ կայքում։
Փաստաթղթի տակ ստորագրել են Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները։
Համաձայնագիրն ուղղված է ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանման շրջանակում ապրանքների ծագումը որոշելու և հաստատելու` Եվրասիական տնտեսական միության երկրների մոտեցումների միասնականացմանը:
«Արտահանվող ապրանքների ծագման որոշման համակարգի մասին նոր համաձայնագրի կնքումը կարևոր քայլ է եվրասիական ինտեգրման զարգացման մասով։ Ձեռք բերված պայմանավորվածություններին նախորդել են համապատասխան հարցերի շուրջ առկա մոտեցումները համաձայնեցնելու վերաբերյալ երկարատև բանակցությունները, – նշել է ԵՏՀ առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը։
Նրա խոսքով՝ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո արտաքին առևտրի մասնակիցները, որոնք իրականացնում են ապրանքների արտահանման մատակարարում երրորդ երկրներ, կունենան փաստաթուղթ, որը պարունակում է ծագման հետ աշխատանքի բոլոր բազային դրույթները: Դա կօգնի միաժամանակ երկու խնդիրների լուծմանը՝ Եվրասիական ապրանքների արտաքին շուկաներ մուտքի դյուրացմանը և միության ներքին շուկայում արգելքների առաջացմանը խոչընդոտելուն։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում