Բաքվում կրկին խոշոր հրդեհ է բռնկվել

Բաքվում կրկին խոշոր հրդեհ է բռնկվել

Ադրբեջանի մայրաքաղաքում կրկին խոշոր հրդեհ է բռնկվել։ Հրդեհը բռնկվել է Բաքվի Բինագադի թաղամասում գտնվող առևտրի կենտրոններից մեկում։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցներ ու փրկարարներ, որոնք իրականացրել են շենքում գտնվողների տարհանումը։ Հաղորդվում է, որ հրդեհի հետևանքով մեկ ոստիկան է տուժել։

Փրկարարներին հաջողվել է կարճ ժամանակում տեղայնացնել հրդեհն ու որոշ ժամանակ անց մարել այն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում