Ղարիբաշվիլին Ալիևի հրավերով մեկնել է Բաքու

Ղարիբաշվիլին Ալիևի հրավերով մեկնել է Բաքու

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Իլհամ Ալիևի հրավերով մեկնել է Բաքու։ Այս մասին հաղորդում է Վրաստանի վարչապետի գրասենյակը։

Նշվում է, որ Ղարիբաշվիլին, որպես պատվավոր հյուր կմասնակցի այսօր Բաքվում կայանալիք SPECA-ի (Միավորված ազգերի կազմակերպության Կենտրոնական Ասիայի տնտեսությունների հատուկ ծրագիր) 25-ամյակին նվիրված տնտեսական համաժողովին։ Վրաստանի վարչապետը ելույթ կունենա համաժողովի շրջանակներում նախատեսված պետությունների ղեկավարների գագաթնաժողովում։

Թբիլիսին նշում է, որ Վրաստանի վարչապետը կհանդիպի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ SPECA-ի 25-ամյակի կապակցությամբ այս տարվա համաժողովը նախագահում է Ադրբեջանը: Համաժողովի շրջանակներում Բաքու են ժամանել նաև Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի նախագահները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում