Արցախի նախագահը ՀՀ Ազգային ժողովում է

Արցախի նախագահը ՀՀ Ազգային ժողովում է

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այս պահին ՀՀ Ազգային ժողովում է։ Նա մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին։

Նիստը դռնփակ է։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ ասել էր, որ հանձնաժողովը դեռ մեկ ամիս ունի մինչև լիազորությունների ավարտը, և իրենք մտադիր են Սամվել Շահրամանյանին հրավիրել, որ գա և պատասխանի իրենց հարցերին։ Նոյեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Շահրամանյանն ընդունել է Քոչարյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողով գնալու և ցուցմունք տալու առաջարկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում