Կենտրոնական Ասիայի ղեկավարները Բաքու են ժամանել ՀԱՊԿ-ի հայաստանյան բոյկոտից հետո

Կենտրոնական Ասիայի ղեկավարները Բաքու են ժամանել ՀԱՊԿ-ի հայաստանյան բոյկոտից հետո

Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները նոյեմբերի 23-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել են Բաքու, որտեղ այս ուրբաթ մեկնարկում է Կենտրոնական Ասիայի տնտեսությունների համար ՄԱԿ-ի հատուկ ծրագրի (SPECA) 25-ամյակին նվիրված գագաթնաժողովը։

SPECA-ն այս տարի գլխավորում է Ադրբեջանը։ Ծրագիրը տնտեսական հարթակ է, որը նպաստում է Կենտրոնական Ասիայի հանրապետությունների տնտեսությունների կայուն զարգացմանը՝ ամրապնդելով նրանց կապերը, մասնակից երկրներն են Աֆղանստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը։

Նախօրեին Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Սադիր Ջապարովը և Էմոմալի Ռահմոնը Մինսկում մասնակցել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում