Հաջորդ տարվանից նախատեսվում են ուղիղ չվերթեր Երևան–Բեռլին ուղղությամբ
Նմանատիպ
Հաջորդ տարվանից նախատեսվում է ուղիղ չվերթեր սկսել Երևան–Բեռլին ուղղությամբ։ Այս մասին Գյումրիում ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մյուս տարի նախատեսվում է ուղիղ չվերթ դեպի Բեռլին և չինական քաղաքների ուղղություններով»,- ասել է նա՝ նշելով, որ որպես նախկին գործարար գիտի` բիզնեսի զարգացման համար անչափ կարևոր է ուղիղ չվերթի առկայությունը:
Քերոբյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարվանից կվերսկսվեն նաև ուղիղ չվերթերը դեպի Բաղդադ ու Իրաքի այլ քաղաքներ։ Էկոնոմիկայի նախարարն ընդգծել է, որ դա շատ կարևոր է, որպեսզի 2 երկրների բիզնեսները կարողանան անկաշկանդ շփվել:
Անդրադառնալով Գյումրու «Շիրակ» օդանավակայանից նախատեսվող նոր չվերթերին` նախարարը վստահեցրել է, որ աշխատում են այդ ուղղությամբ:
Քերոբյանը նշել է` Հայաստանը շատ լուրջ աշխատում է, որ Գյումրու օդանավակայանն ակտիվանա։ Նրա կարծիքով` առաջիկայում նորություններ կլինեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում