ՆԱՏՕ-ն կստեղծի «ռազմական Շենգեն» գոտի

ՆԱՏՕ-ն կստեղծի «ռազմական Շենգեն» գոտի

ՆԱՏՕ-ի լոգիստիկայի և նյութատեխնիկական ապահովման միացյալ հրամանատարության ղեկավար Ալեքսանդր Սոլֆրանկը լրատվամիջոցներին ասել է «ռազմական Շենգեն» ստեղծելու իր ցանկության մասին:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, դրա շրջանակներում դաշինքի երկրների զորքերը կկարողանան ազատ տեղաշարժվել, քանի որ ՆԱՏՕ-ի ուժերը բախվում են խոչընդոտների՝ ի դեմս մի շարք ազգային կանոնակարգերի, մարդկանց և զինամթերք տեղափոխելիս:

Սոլֆրանկն ասել է, որ կցանկանար տեսնել «ռազմական Շենգեն»՝ ազատ ռազմական անցման գոտի։ Նա նաև հավելել է, որ անհրաժեշտ է նախօրոք «հարթակ պատրաստել» հնարավոր ռազմական գործողությունների համար՝ ՆԱՏՕ-ի կանոնադրության հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածի հնարավոր կիրառման դեպքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում