44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի լիազորությունները մի քանի օրից կավարտվեն

44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի լիազորությունները մի քանի օրից կավարտվեն

Մինչև դեկտեմբերի 3–ը` հանձնաժողովի աշխատանքների ավարտը Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով այցելելու ցանկություն է հայտնել պաշտպանության բանակի Հադրութի դիվիզիայի հրամանատարը, Արցախի հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նշենք, որ այսօր Ազգային ժողովի հանձնաժողով էր հրավիրվել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Շատ կուզենք լսել նաև ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին»,– ասել է նա։

Քոչարյանը նշել է, որ հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են դեկտեմբերի 3–ին, որից հետո ոչ ոքի իրենք իրավասու չեն հրավիրելու։

Սակայն արդեն հանձնաժողովի աշխատանքների զեկույցը հանրությանը հասանելի կլինի 2024 թվականի ընթացքում։

«Մեր երկիրը այդպիսի փորձ չունի նման ծավալի զեկույցներ պատրաստելու։ Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելուց հետո տևեց երեք ամիս մինչև զեկույցը ներկայացրին լիագումար նիստին»,–ասել է Քոչարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում