Քննարկվում են ՀՀ-ի՝ ՌԴ պարտքի նվազեցման տարբերակներ

Քննարկվում են ՀՀ-ի՝ ՌԴ պարտքի նվազեցման տարբերակներ

Քննարկվում է Ռուսաստանին զենքի գնման համար վճարած միջոցների հաշվին Հայաստանի պարտքի նվազեցման տարբերակը։ Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով քաղաքացիների հարցերին։

«Տեղի են ունենում քննարկումներ, թե ինչ մեխանիզմով կարելի է այդ խնդիրը լուծել։ Օրինակ` տարբերակներից մեկը կարող է լինել վճարված գումարների չափով Հայաստանի պարտքից նվազեցումը։ Գիտեք, որ ՌԴ-ն ևս սպառազինությունների կարիք ունի։ Մենք աշխատանքային ենք տրամադրված, հույս ունեմ` քննարկումները կբերեն արդյունքների»,– ասել է նա` չնշելով, թե որքան գումարի մասին է խոսքը։

Հայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պայմանագրով նախատեսված սպառազինություն և ռազմական տեխնիկա չի մատակարարել, մինչդեռ գումարները փոխանցվել են: Ճշգրիտ գումարը պաշտոնապես չի նշվել։ Որոշ տվյալներով` խոսքը 250 մլն դոլարի մասին է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում