ՌԴ-ն կապահովի էլեկտրամոբիլների պահանջարկը ԵԱՏՄ-ում

ՌԴ-ն կապահովի էլեկտրամոբիլների պահանջարկը ԵԱՏՄ-ում

Ռուսաստանը մոտ ապագայում կկարողանա ապահովել էլեկտրամոբիլների պահանջարկը ԵԱՏՄ երկրներում, այդպիսի արտադրությունը լայն տարածում կունենա նաև միության այլ երկրներում: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը։

«ԵՏՀ խորհրդի մեր նիստերից մեկում ԵԱՏՄ-ի մեր գործընկերները բարձրացրին ԵԱՏՄ տարածք էլեկտրամոբիլների ներմուծման զրոյական մաքսատուրքի երկարաձգման հարցը։ Արդյունքում մենք մեկ ամիս առաջ որոշեցինք այն ևս երկու տարով երկարաձգել»,- նշել է նա։

Օվերչուկը ենթադրել է, որ երբ երկու տարի անց ԵՏՀ-ն կրկին վերադառնա այդ հարցին, միանգամայն հնարավոր է, որ մաքսատուրքի զրոյացումը չերկարաձգվի։

Այսօր Մոսկվայի Ազգային տնտեսության նվաճումների ցուցահանդեսում (ВДНХ) «Ռոսիա» համաժողովի շրջանակում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ԵՏՀ խորհրդի նախագահ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Նիստին մասնակցել են ԵՏՀ խորհրդի անդամները` Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը, Ղրղզստանի կառավարության առաջին փոխնախագահ Ադիլբեկ Կասիմալիևը և ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում