Բելառուսի ԱԳ նախարարը Միրզոյանի հետ քննարկել է ՀԱՊԿ նիստը

Բելառուսի ԱԳ նախարարը Միրզոյանի հետ քննարկել է ՀԱՊԿ նիստը

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին հայտնում է  ՀՀ ԱԳՆ-ն։

«Բելառուսական կողմի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 24-ին կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հեռախոսազրույցը:

Բելառուսի ԱԳ նախարարը տեղեկացրել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ նոյեմբերի 22-23-ին Մինսկում անցկացված նիստերում հարցերի քննարկման ընթացքի և ընդունված որոշումների մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում