Արդյո՞ք Եվրոպան կգնա Ռուսաստանի հետ մեծ պատերազմի. Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը

Արդյո՞ք Եվրոպան կգնա Ռուսաստանի հետ մեծ պատերազմի. Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը

Times.am-ը ձեր ուշադրությունն է հրավիրում այսօրվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ լրահոսին։

Եվրոպային փորձում են ներքաշել Ռուսաստանի հետ մեծ պատերազմի մեջ

Ռուսաստանից իբր բխող սպառնալիքի մասին հայտարարությունները Եվրոպային Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական հակամարտության մեջ ներքաշելու փորձի մի մասն են: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահի ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ Բոգդան Բեզպալկոն՝ մեկնաբանելով Չեխիայի նախագահ Պետր Պավելի խոսքերը, թե ՆԱՏՕ-ի բանակները պատրաստվում են Եվրոպայում բարձր ինտենսիվության հակամարտության։

«ԱՄՆ-ն ի սկզբանե Եվրամիությանը մղեց Ռուսաստանի դեմ, որպեսզի այն այրվի մեր դեմ տնտեսական պատերազմի կրակի մեջ»,- ասել է փորձագետը Sputnik ռադիոկայանի եթերում։ «Եվ դա հանգեցրեց նրան, որ ԵՄ-ն արդեն մեկուկես տրիլիոն եվրո է կորցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով: Եվ հետո, եթե հնարավոր լինի, եթե եվրոպական էլիտաներն այդքան հնազանդ լինեն, Եվրոպային կներքաշեն Ռուսաստանի դեմ ռազմական հակամարտության մեջ»։

Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր գերիներին. «Թաթոյան» հիմնադրամ

Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր քաղբանտարկյալները, ռազմագերիները և պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն միջազգային իրավունքի համաձայն: Այս մասին զեկույց է հրապարակել Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը։

«Այժմ, երբ երկու պատերազմներն էլ ավարտվել են, բոլոր ռազմագերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն Ժնևի կոնվենցիաների համաձայն: Ռազմագերիների մեծ մասը գերեվարվել է 2020 թվականի պաշտոնական հրադադարից մեկ ամիս անց Խծաբերդի տարածքում»,-նշված է զեկույցում։

Անդրադարձ է կատարվել նաև, որ 2020 և 2023 թվականների՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները գերեվարել են շուրջ 200 հայ քաղաքացիական և զինվորական անձանց։

Եթե հաշտվենք Արցախի կորստյան հետ, ոչ ճշմարտություն կունենանք, ոչ արդարություն, ոչ էլ խաղաղություն. Բագրատ Սրբազան

Հատված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի քարոզից․

«Ես վստահ եմ, որ յուրաքանչյուրը՝ անկախ նրանից, թե ինչ դրսևորում ունի ինքը՝ ամենավատից մինչև ամենաբարձրը, իր սրտի խորքում ցավում է մեր Հայրենիքի առժամյա կորստով, Արցախ աշխարհի կորստով։

Եվ շատ հաճախ էլ լռում է, ոչ թե որպեսզի ցավը չարտահայտի, այլ առաջինը՝ ցավն իր մեջ պահելով՝ մի տեսակ ընդարմացնի կամ փորձի բուժել, և երկրորդը՝ որովհետև այդ կորստյան հետ ուզում է ինքն էլ դառնա սովորական և հաշտ։ Շատ պարզ է։

Եվ եթե մենք դարձանք սովորական ու հաշտ, մենք ոչ ճշմարտություն կունենանք, ոչ արդարություն կունենանք և ոչ էլ դրանից բխած՝ խաղաղություն կունենանք։

Երևանը Բաքվի դեմ գանգատ է պատրաստում արցախցիների գույքի իրավունքի վերականգնման հարցով

Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական գանգատ է նախապատրաստում ՄԻԵԴ-ում՝ Լեռնային Ղարաբաղի գույքային իրավունքի վերականգնման հարցով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Նա նշել է, որ հայցը կներկայացվի առաջիկայում, սակայն կոնկրետ ժամկետ չի նշել։

Եվրոպան գնում է դեպի քաղաքացիական պատերազմ․ Մասկ

Եվրոպան արագացված տեմպերով գնում է դեպի քաղաքացիական պատերազմ, X սոցիալական ցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։

«Հակամարտության աստիճանն աճում է ամեն տարի, եթե ոչ ամիս»,- գրել է Մասկը։

Այսպես նա պատասխանել է լրագրող և քաղաքական մեկնաբան Յան Մայլս Չյոնգին, ով, մեկնաբանելով Դուբլինում տեղի ունեցած անկարգությունները, հիշել է ձեռնարկատիրոջ խոսքերը դեպի ներքին հակամարտություն Եվրոպայի շարժման մասին և խոստովանել, որ ինքը ճիշտ է։

Թուրքիան ընտրվել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ

Երեկ Փարիզում «Մասնակից պետությունների Գլխավոր ասամբլեայի 24-րդ նստաշրջանի» քվեարկության արդյունքներով Թուրքիան դարձավ Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Չորս տարի շարունակ Թուրքիան, հանձնաժողովի մյուս անդամների հետ միասին, իր խոսքն է ունենալու Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստերում Համաշխարհային ժառանգության թեկնածուների վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում:

Թուրքիան նախկինում եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ 1983-1989 և 2013-2017 թվականներին:

Սյունիքում զինվորական ավտոմեքենա է շրջվել

Այսօր Սյունիքի մարզում զինվորական ավտոմեքենա է շրջվել։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել։

«Սյունիքի մարզում ՊՆ մեքենայի կողաշրջման հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել, և որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալացված զինծառայողներ չկան»,-նշել են պաշտպանական գերատեսչությունից:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ այսօր 16:10-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենան Վերին Խոտանան բնակավայրի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կիսակողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան դարպասների մոտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում