2024-ից YouTube-ը Հայաստանում կգործարկի դրամայնացման ծրագիրը
Նմանատիպ
YouTube-ը հաջորդ տարի Հայաստանում կգործարկի դրամայնացման (Монетизация) ծրագիրը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը խոստանում է, որ դրամայնացման համակարգը կգործարկվի 2024 թվականին»,- նշել է Փաշինյանը՝ ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին։
Նա ընդգծել է այս խնդրի կարևորությունը, այդ թվում՝ երկրում մտավոր և ստեղծագործական աշխատանքը խթանելու առումով։
Նախկինում YouTube-ում Հայաստանում դրամայնացման հնարավորություն չկար։ Կոնտենտ ստեղծողները, ովքեր ցանկանում էին եկամուտ ստանալ վիդեոբլոգից, ստիպված էին հաշիվ գրանցել այլ երկրներում:
Դրամայնացումը թույլ է տալիս YouTube-ում կոնտենտ ստեղծողներին եկամուտ ստանալ, այդ թվում՝ գովազդի դիտումների միջոցով:
Դրամայնացման ծրագիրը հասանելի չէ բոլոր երկրներում: Օրինակ՝ 2022 թվականի մարտի 10-ին հայտնի դարձավ, որ YouTube-ն ամբողջությամբ դադարեցրել է դրամայնացումը Ռուսաստանի Դաշնությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում