ԵՄ մի շարք երկրներ հանդես են գալիս ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մեղմացման օգտին

ԵՄ մի շարք երկրներ հանդես են գալիս ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մեղմացման օգտին

ԵՄ անդամ մի շարք երկրներ հանդես են գալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ Բրյուսելի առաջարկների մեղմացման օգտին: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը` հղում անելով իր աղբյուրներին։

Գործակալության տեղեկություններով` Եվրահանձնաժողովն առաջարկել է ներկրողներին արգելել մի շարք ապրանքներ վերավաճառել Ռուսաստանին կամ Ռուսաստանում օգտագործելու համար: Բրյուսելը նաև առաջարկում է ընկերություններից պահանջել որոշակի գումար մուտքագրել նպատակային դեպոզիտային հաշվին, որի առնվազն կեսը կփոխանցվի Ուկրաինայի համար նպատակային հիմնադրամին` ընկերության կողմից պատժամիջոցների խախտման դեպքում: Ընդ որում, այդպիսի ընկերության հետ պայմանագրերը կդադարեցվեն։

«Սակայն անդամ խոշոր երկրների մի խմբի դիվանագիտական ներկայացուցիչները մի շարք մտահոգություններ են հայտնել այդ առաջարկների հետ կապված, այդ թվում` օրինականության մասին…Երկրները նաև ցանկանում են փոքրացնել հնարավոր դրույթների գործողության շրջանակը և այն ապրանքների ցանկը, որոնց վրա կտարածվի առաջարկվող միջոցառումը»,- նշում է գործակալությունը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը:

Մոսկվայում նշել են, որ Արևմուտքին պակասում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ձախողումը խոստովանելու խիզախությունը։ Արևմտյան երկրներում բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում