Աբդոլլահիանը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպանների հետ

Աբդոլլահիանը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպանների հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կարևորել է Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության և մշտական անդորրի հաստատումը՝ առանց օտարերկրացիների միջամտության: Այս մասին Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպաններ Մեհդի Սոբհանիի և Աբբաս Մուսավիի հետ հանդիպումից հետո։ Հանդիպման մասին հաղորդվում է Աբդոլլահիանի X-ի էջում։

Իրանի արտաքին գործերի նախարարը հանդիպմանն ընդգծել է հյուսիսային հարևան երկու պետությունների հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը:

Նա շեշտել է, որ Իրանն իր արտաքին քաղաքականության մեջ լուրջ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասի տարածաշրջանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում