Կրեմը հուսով է՝ Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ-ի աշխատանքներին

Կրեմը հուսով է՝ Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ-ի աշխատանքներին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ բոլոր երկրները միակարծիք են դաշինքի հետագա ամրապնդման և զարգացման անհրաժեշտության հարցում: Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանն ի վերջո կվերսկսի իր ընդլայնված մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին։  Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հայաստանի դիրքորոշմանը ծանոթ ենք, ամեն հարցում չէ, որ կարելի է համաձայնել, ՀԱՊԿ- ը պահպանում է իր պահանջվածությունը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ շեշտելով, որ բոլոր երկրները համերաշխ են այս դաշինքի հետագա ամրապնդման և զարգացման անհրաժեշտության հարցում։

«Բոլոր երկրները միակարծիք են այս դաշինքի հետագա ամրապնդման և զարգացման անհրաժեշտության հարցում։ Ուստի մենք հուսով ենք, որ սա այն ճանապարհն է, որով մենք գնալու ենք ավելի առաջ։ Եվ մենք հուսով ենք, որ մեր հայ ընկերները նույնպես ի վերջո կվերսկսեն իրենց մոտեցումը՝ ի նպաստ կազմակերպության ընդլայնված մասնակցության»,- նշել է Պեսկովը հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում «Ռոսիա 1» ալիքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում