Բայրաքթարն Անկարայում հանդիպել է ՌԴ փոխվարչապետի հետ

Բայրաքթարն Անկարայում հանդիպել է ՌԴ փոխվարչապետի հետ

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպել են Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարն ու Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Վերջինս Անկարա է մեկնել՝ մասնակցելու Ռուսաստան-Թուրքիա խառը տնտեսական հանձանաժողովի հերթական հանդիպմանը:

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցեր:

Օրակարգում են եղել նաև Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մերսինի շրջանում Աքքույու ատոմակայանի, ինչպես նաև Թուրքիայում գազային հաբի կառուցմանը վերաբերող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում