Հունգարիան հրաժարվել է աջակցել ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների առաջարկներին
Նմանատիպ
Հունգարիան հրաժարվել է աջակցել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 12-րդ փաթեթ ներառելու առաջարկներին, որոնք կվտանգեն հենց եվրոպական երկրների էներգետիկ անվտանգությունը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ Բրյուսելում իր եվրոպացի գործընկերների հետ հանդիպումից հետո։
Նա նշել է, որ հանդիպմանը կրկին առաջարկներ են եղել ատոմային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու, ինչպես նաև «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումը Կենտրոնական Եվրոպա, այդ թվում՝ Հունգարիա, արգելելու վերաբերյալ։
«Մենք հասկացրել ենք, որ համաձայն չենք նման որոշումների հետ։ Հունգարիան չի համաձայնի միջուկային արդյունաբերության դեմ որևէ պատժամիջոցների, քանի որ դա կվտանգի իր իսկ էներգամատակարարման անվտանգությունը»,- ասել է ԱԳՆ ղեկավարը հունգարացի լրագրողներին տված հարցազրույցում։
Սիջյարտոն հիշեցրել է, որ նման որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր երկրների համաձայնությունը։ Նա հավելել է, որ խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումները, որոնք ազատված են պատժամիջոցներից, կարևոր են ոչ միայն Հունգարիայի, այլև հարևան երկրների, մասնավորապես՝ Չեխիայի և Սլովակիայի համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում