Ասիական զարգացման բանկի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր

Ասիական զարգացման բանկի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նախագծերի իրականացման հնարավորություններ է քննարկել Ասիական զարգացման բանկի նախագահ Մասացուգու Ասակավայի հետ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշված է հաղորդագրությունում, Փաշինյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև ձևավորված սերտ համագործակցությունը և ընդգծել, որ այն նպաստում է մեր երկրում ենթակառուցվածքների զարգացմանը:

«ՀՀ կառավարությունը շահագրգիռ է նոր նախագծերի իրականացմամբ»,– հավելել է նա` ընդգծելով, որ ենթակառուցվածքների զարգացումը գործադիրի համար ունի առաջնահերթ նշանակություն:

Ասակավան արդյունավետ է գնահատել Հայաստանի հետ փոխգործակցությունը և նշել, որ ԱԶԲ-ն պատրաստ է ընդլայնել համատեղ ծրագրերը:

Այս համատեքստում քննարկվել են սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում դպրոցների կառուցման, ճանապարհաշինության, առողջապահական ենթակառուցվածքների զարգացման և այլ ուղղություններով ընթացիկ ծրագրերն ու նոր նախագծերի իրականացման հնարավորությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում