Ադրբեջանը նոր մակարդակի կեղծիքներ է հորինում
Նմանատիպ
Ադրբեջանի իշխանությունը նոր մակարդակի կեղծիքներով Հայաստանի նկատմամբ նոր պահանջների և ռազմական հանցավոր գործողությունների արհեստական հիմքեր է ստեղծում։ Տեղեկությունը հայտնում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը։
Նշվում է, որ համաձայն իրենց ուսումնասիրությունների` Ադրբեջանը սկսել է Հայաստանի կոնկրետ գյուղերի և քաղաքների կեղծ օրինակներ բերել:
«Մասնավորապես, նրանք արդեն անցել են մանրամասն կեղծիքների: Հայաստանի կոնկրետ գյուղերի կամ քաղաքների, օրինակ՝ Սյունիքում կամ Գեղարքունիքում, օրինակով կեղծիքներով «հիմնավորում» են, թե իբր դրանք «ադրբեջանցիների նկատմամբ հայերի գործած կոտորածների արդյունքում դատարկվել են և տեղահանվել, ունեզրկվել»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ժամանակաշրջանը, որպես կանոն, ընդգրկում է 20-րդ դարի սկզբից 1920-ական թթ․, իսկ հետո էլ կեղծում են 1980-ականների փաստերը։
Նշվում է, որ Բաքուն առաջ է բերում առաջին հայացքից մարդասիրական հարցեր, բայց իրականում այդ «մարդասիրական» քողի ներքո նախապատրաստվում են քաղաքական ծրագրեր ու ռազմական ագրեսիայի հիմքեր։ Այսպիսով, Հայաստանի նկատմամբ նաև տարածքային նոր պահանջներ են ներկայացվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում