ՀՀ փոխվարչապետն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության անդամներին

ՀՀ փոխվարչապետն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության անդամներին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստան ժամանած Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով, միգրացիայի և ներքին գործերի, հետազոտությունների և նորարարության, միջազգային գործընկերության գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության անդամներին ԵՄ փաստահավաք առաքելության անդամներին։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Փոխվարչապետը հանդիպման սկզբում ԵՄ գործընկերներին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքները և կառավարության կողմից նախաձեռնված միջոցառումները։ Իր խոսքում նա նաև անդրադարձել է տարածաշրջանային հնարավոր զարգացումների տարբեր սցենարների համատեքստում Հայաստանին սպասվող հավանական մարտահրավերներին»,– ասված է հաղորդագրությունում։

Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը, այդ թվում՝ տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական կիրարկումը ճանապարհային քարտեզով սահմանված ժամկետում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում