Հայ բռնցքամարտիկները աշխարհի առաջնությունում հաղթանակներ են գրանցում
Նմանատիպ
Երևանում ընթացող բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության մրցումային 4-րդ օրվա հաղթական մեկնարկը դրել է պատանիների Եվրոպայի չեմպիոն Տիգրան Հովսեփյանը։ 50 կգ քաշային հայ մարզիկի մրցակիցն էր Խորվաթիայի ներկայացուցիչ Մարիո Նակիչը: Հովսեփյանը գրագետ մենամարտ է անցկացրել` բոլոր առումներով գերազանցելով մրցակցին և հաղթել 5-0 հաշվով:
60 կգ քաշային կարգում իր երկրորդ հաղթանակն է տոնել Անդրանիկ Մարտիրոսյանը, որը մրցել է Լեհաստանը ներկայացնող Յան Յանուշեվսկու հետ։ Հայ բռնցքամարտիկն ամբողջ մենամարտի ընթացքում ունեցել է շոշափելի առավելություն և 5։0 հաշվով գերվստահ հաղթանակ տարել։
Օրվա ավարտը նույնպես հաղթական էր Հայաստանի համար։ 75 կգ քաշային կարգում հանդես եկող Ալբերտ Հարությունյանը մրցել է Բելառուսի ներկայացուցիչ Անատոլի Բարանովսկու հետ։ Գերլարված մենամարտում Ալբերտը կարողացել է հաղթել 3:2 հաշվով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում