Պաղեստինա-իսրայելական հրադադարը կերկարաձգվի

Պաղեստինա-իսրայելական հրադադարը կերկարաձգվի

Կատարի ԱԳՆ-ն հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հումանիտար հրադադարը երկու օրով երկարաձգելու վերաբերյալ պայմանագրի կնքման մասին: Տեղեկությունը հայտնել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ ալ Անսարին Х սոցիալական ցանցում, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

«Կատարը շարունակվող միջնորդական առաքելության շրջանակում հայտարարում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Գազայի հատվածում հումանիտար հրադադարը երկու օրով երկարաձգելու մասին», – գրել է Մաջիդ ալ Անսարին:

Ավելի վաղ X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում նա գրել էր, որ միջնորդները ձգտում են երկարաձգել հրադադարը Գազայի հատվածում, որ ավելի մեծ թվով իսրայելցի պատանդներ ազատ արձակվեն և ապահովվի ավելի մեծ քանակությամբ մարդասիրական օգնության առաքումը անկլավ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում