ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջել է դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին

ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջել է դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին

ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջել է դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին՝ Ղարաբաղն «ազատագրելու համար»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը։

Նա նշել է, որ Վաշինգտոնը վերոնշյալ ժամանակահատվածում առաջ է քաշել այս պահանջը՝ որպես Թուրքիա F-16-ներ ուղարկելու պայման։

Չելիքի խոսքով՝ Թուրքիան ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող քննարկումները հանգեցնեն խաղաղության համաձայնագրի։

«Եթե ​​Հայաստանը հրաժարվի ապակառուցողական քայլերից, «3+3» համագործակցության ձևաչափը մեծ ներդրում կունենա տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում