ԱՄՆ-ն ցանկանում է առևտրային ճանապարհ ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի տարածքով

ԱՄՆ-ն ցանկանում է առևտրային ճանապարհ ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի տարածքով

Եթե Կենտրոնական Ասիայից առևտուրը կարողանա հոսել Ադրբեջանի և Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա, դա զգալի խթան կլինի այս առևտրային ճանապարհի երկայնքով գտնվող բոլոր երկրների համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։

«Մեզ ոգեշնչում է այն, որ կողմերը միմյանց հետ շփվում են և՛ ուղղակիորեն, և՛ միջնորդների միջոցով։ Դրանում մենք տեսնում ենք ողջ տարածաշրջանի օգտի իրական հնարավորություն»,– ասել է Օ’Բրայենը։

Նա հավելել է, որ, որ եթե ամեն դեպքում որոշում չկայացվի դրան հասնել խաղաղ ճանապարհով, «ԱՄՆ–ն ստիպված կլինի օգտագործել բոլոր հնարավոր գործիքները՝ այս տեսակի առևտրային ճանապարհի ստեղծումից խուսափելու համար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում