ԱՄՆ-ն ուժեղացնում է ՌԴ-ում իշխանափոխություն անելու նպատակը. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան
![ԱՄՆ-ն ուժեղացնում է ՌԴ-ում իշխանափոխություն անելու նպատակը. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան](https://times.am/v3/wp-content/uploads/2023/11/Image-310-1-scaled-e1701157853888-1200x630.jpeg)
Նմանատիպ
Միացյալ Նահանգները Ռուսաստանում իշխանությունը փոխելու և ներքին անկարգությունների կազմակերպելու ուժեղացող նպատակադրություն է ի ցույց դնում: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Միացյալ Նահանգները ոչ միայն հիբրիդային պատերազմ է սանձազերծել Ռուսաստանի դեմ, որը, ըստ երևույթին, տարվելու է մինչև վերջին ուկրաինացին,… այլ նաև ցույց է տալիս աճող նպատակադրություն այստեղ իշխանություն փոխելու, ներռուսական անկարգություններ կազմակերպելու ուղղությամբ»,- ասել է փոխնախարարը։
Նրա խոսքով՝ այս պայմաններում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև առճակատման սցենարը դարձել է «իրական, որից մենք պետք է ելնենք»։ Միաժամանակ Ռյաբկովը չի բացառել, որ ԱՄՆ-ի կողմից հետագա սրումը կարող է հանգեցնել ռուս-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների խզման։
Հետևեք մեզ նաև Telegram-ում