Հս. Կորեայի հետախուզական արբանյակը լուսանկարել է Սպիտակ տունը, Պենտագոնը և ԱՄՆ ավիակիրները. ԿԺԴՀ

Հս. Կորեայի հետախուզական արբանյակը լուսանկարել է Սպիտակ տունը, Պենտագոնը և ԱՄՆ ավիակիրները. ԿԺԴՀ

Հյուսիսային Կորեան պնդում է, որ իր հետախուզական արբանյակը լուսանկարել է Սպիտակ տունը, Պենտագոնը և ԱՄՆ ավիակիրները Նորֆոլկի ռազմածովային բազայում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ստացել է Սպիտակ տան, Պենտագոնի և Նորֆոլկի ռազմածովային բազայում ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրների լուսանկարները՝ արված լրտեսական արբանյակի միջոցով»,- հայտնում է գործակալությունը՝ հղում անելով ԿԺԴՀ Կենտրոնական հեռագրային գործակալությանը:

Ավելի ուշ Կենտրոնական հեռագրային գործակալությանը հաղորդել է, որ ԿԺԴՀ արբանյակը լուսանկարել է ընդհանուր առմամբ հինգ ավիակիր՝ չորս ամերիկյան նավ և մեկ բրիտանական: Բացի այդ, Հյուսիսային Կորեան հայտնել է, որ ստացել է Խաղաղ օվկիանոսի Գուամ կղզում գտնվող Անդերսենի ռազմաօդային բազայի, Վիրջինիայի օդանավակայանի և Նյուպորտ Նյուզ նավաշինարանի լուսանկարները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում