Ալիևը Բլինքենին բողոքել է ԱՄՆ-ի «կողմնակալ» վերաբերմունքից
Նմանատիպ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բողոքել է, որ 2023 թվականի նոյեմբերի 15-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի գծով ենթահանձնաժողովի լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենն Ադրբեջանի վերաբերյալ «կողմնակալ» հայտարարություններ է արել:
Նրա խոսքով՝ դրանք «չեն արտացոլում ճշմարտությունը» և մերժվում են Ադրբեջանի կողմից, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հարաբերությունների կարգավորման նպատակով պետքարտուղար Բլինկենն առաջարկել է, որ Օ’Բրայենը դեկտեմբերին այցելի Ադրբեջան։ Ալիևը համաձայնել է այս առաջարկին` պայմանով, որ այս այցից հետո Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների համար ԱՄՆ մեկնելու արգելքը կվերացվի։ Նշվում է, որ պետքարտուղար Բլինկենը համաձայնել է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում