ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանի կողմից ձերբակալված հայերին

ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանի կողմից ձերբակալված հայերին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նոյեմբերին այցելել են ադրբեջանական կողմից ձերբակալված հայերին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

Այցը տեղի է ունեցել ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակում։ Ձերբակալվածների համար պայմաններ են ստեղծվել ընտանիքների հետ կապ հաստատելու համար։

Բացի այդ, կազմակերպության աշխատակիցները տեսակցել են Հայաստանում դատապարտված ադրբեջանցի զինծառայողներին։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել էր, որ Երևանը օգտագործում է իր ողջ գործիքակազմը, որպեսզի Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը, այդ թվում՝ նախկին պաշտոնյաները, օր առաջ վերադառնան Հայաստան։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին` նշել էր, որ Երևանը պատրաստ է Հայաստանում դատապարտված ադրբեջանցիներին փոխանակել հայ գերիների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում