Հայաստանում և Կորեայում դեսպանատներ կբացվեն

Հայաստանում և Կորեայում դեսպանատներ կբացվեն

Հայաստանի և Կորեայի հանրապետությունների մայրաքաղաքներում դեսպանատներ են բացվելու։ Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հեռախոսազրույցի ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում նկատվող ակտիվությունը։ Արդյունքում փոխադարձության հիմունքներով 2 երկրի մայրաքաղաքում դեսպանատներ բացելու պայմանավորվածություն է ձեռք բերվել»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Նիկոլ Փաշինյանը և Յուն Սոկ Յոլը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու պատրաստակամություն են հայտնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում