SpaceX-ը հետաձգել է հայկական առաջին արբանյակի՝ Հայասաթ-1-ի արձակման ժամկետը

SpaceX-ը հետաձգել է հայկական առաջին արբանյակի՝ Հայասաթ-1-ի արձակման ժամկետը

SpaceX-ը Falcon-9 հրթիռի մեկնարկը հետաձգել է՝ տեղափոխելով ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 1-ին։ Այս մասին հայտնում է «Բազումք»-ի համահիմնադիր Հայկ Մարտիրոսյանը։

Հայկական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը ուղեծիր հանող Falcon-9 հրթիռի մեկնարկը նախատեսված էր նոյեմբերի 29-ին Երևանի ժամանակով 21:00-ին։

Հիշեցնենք, որ «Հայասաթ-1»-ը Հայաստանից ուղարկվել էր Նիդերլանդներ և այնտեղ բարեհաջող թեստավորվելուց հետո ուղարկվել ԱՄՆ` Falcon-9 հրթիռում տեղադրվելու։ Արբանյակը ստեղծվել է «Բազումք» տիեզերական հեազոտությունների լաբորատորիայի և CSIE-ի համագործակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում