Արցախահայերը ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո չեն զրկվի աջակցությունից

Արցախահայերը ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո չեն զրկվի աջակցությունից

Արցախից բռնի տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո չեն զրկվի սոցիալական աջակցության ծրագրերից։ ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։

Այս հարցը շատ արցախցիների համար մտահոգության առիթ է դարձել։

«Մարդկանց սոցիալական կարգավիճակը մենք, միանշանակ, չենք կապելու իրենց իրավական կարգավիճակի հետ։ ՀՀ քաղաքացի դառնալուց հետո նրանց բռնի տեղահանված լինելու փաստը չի պակասելու»,– ասել է Խաչատրյանը։

Նա ընդգծել է, որ քաղաքացիության ձեռքբերումը չի կարող անդրադառնալ սոցիալական աջակցության տրամադրման վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում