ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահին
Նմանատիպ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասաթուգու Ասակավայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։
Պատվիրակության կազմում են եղել նաև ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության տնօրեն Եվգենի Ժուկովը, ԱԶԲ գործադիր տնօրեն Մեյդ Վիջայան, ԱԶԲ ներկայացուցիչներ:
Երկկողմ բարձր են գնահատել կողմերի արդյունավետ համագործակցությունը։ Իր հերթին ԱԶԲ-ն շեշտել է, որ հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության շրջանակը ընդլայնելու հարցում և պատրաստակամ է շարունակելու երկխոսությունը նոր համագործակցության հեռանկարների ուղղությամբ:
Մասաթուգու Ասակավան նշել է, որ ԱԶԲ-ն կարևորում է ընթացիկ Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման բյուջետային աջակցության ծրագրի նշանակությունը, և հաշվի առնելով վերջինիս շարունակական բնույթը, նկատի ունենալով, որ այն մի քանի փուլից է բաղկացած, ընդգծել է, որ բանկը պատրաստ է քննարկել ծրագրի ֆինանսական միջոցների և վերջինիս ներքո իրականացվելիք բարեփոխումների շրջանակների հետագա ընդլայնմանն առնչվող հարցերը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում Բանկի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի, այդ թվում՝ քաղաքային ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտի, ճանապարհաշինության, սեյսմիկ անվտանգության բարելավման եւ մի շարք այլ բնագավառներում, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բյուջետային աջակցության ուղղությանը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագայում ևս շարունակել անհրաժեշտ ջանքերի գործադրումը համատեղ նպատակադրումների և ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում