Արայիկ Հարությունյանը հանդիպել է Վրաստանի վարչապետին
![Արայիկ Հարությունյանը հանդիպել է Վրաստանի վարչապետին](https://times.am/v3/wp-content/uploads/2023/11/69308849_74_0_950_657_1400x0_80_0_0_b8fae31a118b811173f0ef5aeb98df09-e1701190970105-1200x630.jpg)
Նմանատիպ
Ռազմավարական հարցերի շուրջ բարձր մակարդակով երկխոսությունն օգուտ կբերի ոչ միայն Վրաստանին և Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանին: Այս մասին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում քննարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարությունից։
«Հանդիպմանը քննարկվել են հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին ընդգծել է, որ Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված գործընթացներին:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների բարեկամական հարաբերություններին վերաբերող այլ հարցերի շուրջ:
Հավելենք, որ ավելի վաղ Արայիկ Հարությունյանը, որը Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահն է, մասնակցել էր Թբիլիսիում մեծանուն կոմպոզիտորին նվիրված հուշատախտակի բացման արարողությանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում