Բլինքենը հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարին
28/11/2023 21:31
Նմանատիպ
Այսօր Բրյուսելում մեկնարկած ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ԱԳ նախարարների հավաքի շրջանակում կայացել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը։
Դրա մեկնարկին Բլինքենը հայտարարել է, որ պատրաստվում է իր թուրք պաշտոնակցի հետ քննարկել Գազայում ստեղծված իրավիճակը, ռուս – ուկրաինական պատերազմը, ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հեռանկարները։
«Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերն է», – ընդգծել է Բլինքենը։
«Ես վստահ եմ, որ քննարկումները շատ ազնիվ և բաց բնույթ կկրեն», – իր հերթին ընդգծել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում