Թուրքիա F-35 կործանիչների մատակարարումը և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը փոխկապակցված են

Թուրքիա F-35 կործանիչների մատակարարումը և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը փոխկապակցված են

«Թուրքիա F-35 մակնիշի ամերիկյան կործանիչների մատակարարման և Ստոկհոլմի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցերը փոխկապակցված են»,- այսօր Բրյուսելում, Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի մեկնարկին, հայտարարել է Շվեդիայի ԱԳ նախարար Տոբի Բիլստրյոմը։ Տեղեկությունը հայտնում է Ռիա Նովոստին։

«Այս մասին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր դեռ սեպտեմբերին, այնպես որ սա կարելի է շատ վատ թաքցված գաղտնիք որակել»,- նշել է շվեդական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ՝ «Ստոկհոլմը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները կատարել է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում