ՌԴ-ն խզում է Ճապոնիայի հետ միջուկային զենքի կրճատման մասին համաձայնագիրը
Նմանատիպ
ՌԴ ԱԳՆ-ն Ճապոնիային ծանուցել է միջուկային զենքի կրճատման ոլորտում համագործակցության երկկողմ համաձայնագրի դադարեցման մասին։ Հայտարարությունը հրապարակվել է նոյեմբերի 28-ին ԱԳՆ կայքում։
«Ռուսաստանի Դաշնության Կառավարության նոյեմբերի 7-ի թիվ 3114-րդ հրամանի համաձայն՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նոյեմբերի 21-ին ճապոնական կողմին ծանուցել է Ռուսաստանի Դաշնության Կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև համաձայնագիրը խզելու մտադրության մասին: Ճապոնիայի կառավարությանը՝ Ռուսաստանի Դաշնությունում կրճատման ենթակա միջուկային զենքի վերացմանն աջակցելու նպատակով համագործակցության և այդ նպատակների համար Համագործակցության կոմիտեի ստեղծման մասին 1993 թվականի հոկտեմբերի 13-ին», – ասված է հայտարարության մեջ։
«Ֆումիո Կիսիդայի վարչակազմի բացահայտ հակառուսական քաղաքականության, ներառյալ Ռուսաստանին վնասելուն ուղղված պատժամիջոցների և այլ միջոցառումների, ինչպես նաև մեր երկրի Հեռավորարևելյան սահմանների մոտ Տոկիոյի ռազմական ակտիվության աճի համատեքստում, մենք անհնարին ենք համարում շարունակել փոխգործակցությունը ոչ բարեկամական պետության հետ այն հարցերի շուրջ, որոնք շոշափում են մեր ազգային անվտանգության շահերը»,-պարզաբանել է ՌԴ ԱԳՆ-ն։
Համաձայնագիրը կգործի ծանուցման օրվանից վեց ամիս, այսինքն՝ 2024 թվականի մայիսի 21-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում