Կարմիր գծերի համար վճարները կթանկանան

Կարմիր գծերի համար վճարները կթանկանան

Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվել «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ (Երևան քաղաքի «Բ» գոտի) 24000 դրամ։

Հիմնավորման մեջ նշվում է նաև, որ նախագիծն ուղղված է Երևանի կենտրոնը բեռնաթափելուն:

Նշենք, որ Երևան քաղաքի «Ա» գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Ագաթանգեղոսի, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենցի, Կորյունի, Աբովյան պուրակի, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեոյի փողոցներով ներփակված տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցները և հրապարակները։

Երևան քաղաքի «Ա» գոտի

1 ժամվա համար` 300 դրամ (մինչև 15 րոպե անվճար)

Յուրաքանչյուր 1 օրվա համար` 2000 դրամ

1 շաբաթվա համար` 5000 դրամ

1 ամսվա համար` 18000 դրամ

1 տարվա համար (մինչև 2024 թվականի դեկտեմիրերի 31-ը ներառյալ) 160000 դրամ:

Երևան քաղաքի «Բ» գոտի

Յուրաքանչյուր 1 օրվա համար` 1000 դրամ

1 շաբաթվա համար` 2000 դրամ

1ամսվա համար` 4000 դրամ

1 տարվա համար (մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 24000 դրամ:

Նշվում է, որ բացառություն կկազմեն բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքները։

Դեկտեմբերի 1-ին` ժամը 15.00-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի կունենան նախագծի հանրային բաց լսումներ:

Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում