2020-2023 թթ.-ին կառուցվել է ավելի քան 4500 ապօրինի շինություն
Նմանատիպ
Հայաստանում 2020-2023 թթ. կառուցվել է ավելի քան 4500 ապօրինի շինություն։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը։
Նա ընդգծել է, որ վերջին 3 տարվա ընթացքում ՀՀ-ում ապօրինի շինությունների կառուցման համար պատասխանատվության ենթարկելու 4673 որոշում է կայացվել։
«Նմանատիպ դեպքերից 3427-ն արձանագրվել է Երևանում, իսկ 1246-ը` մարզերում։ Կան մարզեր, որտեղ առհասարակ որևէ դեպք չի գրանցվել, բայց հնարավոր է, որ իրավասու պատկան մարմինները հետևողական չեն եղել այդտեղ։ Վստահաբար կարող ենք ասել, որ օրենսդրական փոփոխությունները, որոնք մենք իրականացրել ենք, դեռ արդյունք չեն տվել»,– ասել է Հարությունյանը։
Փոխնախարարը նշել է, որ շատ դեպքերում քաղաքացիներին ձեռնտու է եղել տուգանք վճարել, քան թույլտվություն ստանալ, քանի որ տուգանքներն ավելի քիչ են եղել, քան շինթույլտվության վճարը։
Այդ կապակցությամբ արդարադատության նախարարությունը նոր փոփոխություններ է նախաձեռնել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում