Իսրայելը պատրաստ է Գազայի հատվածում ևս 3 օրով երկարաձգել հրադադարը

Իսրայելը պատրաստ է Գազայի հատվածում ևս 3 օրով երկարաձգել հրադադարը

Իսրայելի ներկայացուցիչները պատրաստ են Գազայի հատվածում ևս երեք օրով երկարաձգել հրադադարը, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ազատ արձակի պատանդ բոլոր կանանց և երեխաներին։ Այս մասին հայտնում է The Times-ը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը:

Ըստ աղբյուրի՝ Իսրայելի իշխանությունները կարծում են, որ ՀԱՄԱՍ-ը պատերազմի առաջին օրը գերի է վերցրել մոտ 100 իսրայելցի կնոջ ու երեխայի։ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնեցված հրադադարի շրջանակում երեկ՝ նոյեմբերի 28-ին, ազատ է արձակվել 60 մարդ։ Եվս 10-ին նախատեսվում է ազատ արձակել այսօր։

Դոհայում ընթացող բանակցություններին մասնակցում են նաև Եգիպտոսի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները։  Իսրայելցի բանակցողները նախկինում ասել էին, որ հրադադարի առավելագույն ժամկետը կլինի տասը օր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում