Կոչ ենք անում Իսրայելին արդար լուծում ապահովել «Հայկական պարտեզների» շուրջ կոնֆլիկտին. Զախարովա

Կոչ ենք անում Իսրայելին արդար լուծում ապահովել «Հայկական պարտեզների» շուրջ կոնֆլիկտին. Զախարովա

Ռուսաստանը չափազանց մտահոգված է այն տեղեկության առնչությամբ, որ Երուսաղեմում հաճախակի են դարձել սադրանքները տեղի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների նկատմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մասնավորապես ուշադրություն ենք դարձրել կոնֆլիկտային իրավիճակին, որ ստեղծվել  է Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող «Հայկական պարտեզների» շուրջ: Այն դատական գործի առարկա է դարձել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և իսրայելական կազմակերպություններից մեկի միջև:

Չսպասելով դատարանի վճռին՝ կազմակերպության ներկայացուցիչները սկսել են վիճելի տարածքում հյուրանոցային համալիրի կառուցման նախապատրաստական աշխատանքները, ինչը բախումների է հանգեցրել տեղի հայերի և հրեա արմատականների միջև: Իսրայելի իշխանություններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ օրենքի շրջանակում ապահովելու այս զգայուն հարցի արդար լուծումը: Կարծում ենք՝ երկրի բոլոր կրոնական համայնքների ներկայացուցիչների իրավունքները պետք է հավասարապես պաշտպանված լինեն: Դեմ ենք ցանկացած անպօրինի գործողությունների՝ ուղղված Երուսաղեմի Հին քաղաքում պատմականորեն ստեղված էթնո-կոնֆեսիոնալ հավասարակշռության փոփոխմանը, այդ թվում՝ ոտնձգություններին դարեր շարունակ այնտեղ բնակվող քրիստոնյաների, նրանց սրբավայրերի և սեփականության նկատմամբ», – ասել է Զախարովան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում