Էրդողանը Նեթանյահուին անվանել է «Գազայի դահիճ»

Էրդողանը Նեթանյահուին անվանել է «Գազայի դահիճ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատմության մեջ է մտել որպես «Գազայի հատվածի դահիճ»։

«Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի մեր եղբայրներն ու քույրերը ենթարկվել են մարդկության պատմության մեջ ամենադաժան հարձակումներին։ Նրանց մզկիթները ռմբակոծվել են։ Նրանց դպրոցները վերածվել են ավերակների։ Փախստականների ճամբարները, որտեղ նրանք ապաստանել են, եղել են դիտավորյալ թիրախ։ Նեթանյահուն՝ որպես Գազայի դահիճ, իր անունն արդեն գրել է պատմության մեջ»,- ասել է Թուրքիայի նախագահը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։

Սակայն կարևոր է նշել, որ Էրդողանը նույնպես ամենամարդասեր առաջնորդը չէ։ Թուրքիայի արտաքին քաղաքական քայլերը լավագույնս ցույց են տալիս Թուրքիայի առաջնորդի իրական դեմքը։ Բավական է հիշել 44-օրյա պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած ուղիղ աջակցությունը, ինչպես նաև դրանից հետո թուրք-ադրբեջանական դաշինքի միասնական քայլերը Արցախի Հանրապետության հանդեպ, որոնք հանգեցրին հայկական պետության վերջնական օկուպացիայի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում